Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ, «Լույս» հիմնադրամի շահառու «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արամ Մուղալյանը շարունակում է սեպտեմբերի 2-ից  սկսած հացադուլը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:

Նա նշեց, որ շարունակում են Արամ Մուղալյանի հետ աշխատանքները  հացադուլը դադարեցնելու նպատակով: Արամ Մուղալյանն առանձնացված է առանձին սենյակում եւ գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Նրա առողջական վիճակը նորմալ է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք,  որ հացադուլ հայտարարած կալանավորը մեղադրվում է  ապրիլի 21-ին Նորապատ գյուղում 4 դրվագով խուլիգանություն կատարելու եւ ազգությամբ եզդի մի ընտանիքի խոտի դեզն այրելու փորձի մեջ: Նրա հետ ձերբակալվել էին եւս 3 երիտասարդներ: