Այսօր՝ մարտի 19-ին, տեղի կունանա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, ով նախօրեին աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։

Քննարկման հիմնական թեմաները կլինեն ռազմավարական հարձակողական սպառազինության դադարեցման մասին նոր պայմանագրի նախապատրաստումը, իրանական միջուկային ծրագրին եւ մերձավորարեւելյան կարգավորմանն առնչվող հարցեր։

Կքննարկվեն նաեւ հրատապ միջազգային թեմաներ, այդ թվում՝ պաղեստինաիսրայելական եւ աֆղանական հարցերը։