Բրիտանացի պատգամավոր Հենրի Սմիթն իր Twitter-ում վիրավորել է Պուտինին, որի համար արժանացել է երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնի զայրալից արձագանքին:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, «հետնապահ» Հենրի Սմիթը Twitter-ի իր միկրոբլոգում Պուտինի հասցեին գրել էր «tosser», «որը, թեեւ չի պատկանում չտպագրվող բառերին, բայց ժամանակակից անգլերենում կամարվում է խիստ վիրավորական»: Wiki-բառարանը միանշանակ այդ բառը համարում է որպես «օնանիստ», թեեւ սլենգային նրբությունները հաշվի առնելով, կարելի է ավելի «թունդ» թարգմանություն գտնել, որը նոր օրենքով անթույլատրելի է լրատվամիջոցների կողմից արտաբերելու համար:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնը այս առնչությամբ նշել է. «Ես հաճախ չեն մտնում Twitter, բայց կարծում եմ, որ միջազգային քաղաքականության մեջ վիրավորանքը չպետք է տեղ ունենա… Մենք պետք է հետեւենք լավ վարքին եւ հարգանքին, որքան էլ դա անտանելի լինի»:
Սմիթը շարունակել է զարգացնել թեման Twitter-ում, գրելով «Թերեւս, ես չեմ կարող BBC-ի միջազգային նորությունների ալիքում այդ խոսքն օգտագործել Պուտինի հասցեին: Իմ հաջորդ եթերը LBC-ին»,-ասել է նա, ապա հավելել եւս մեկ թվիթ լուսանկարով եւ Քեմերոնից մեջբերմամբ ու հետեւյալ գրությամբ. «Ահա թե ինչ նկատի ունեի»:
Ինչպես նշում է NEWSru.com-ը, Հենրի Սմիթի հայտարարությունը հնչել է Մոսկվայի եւ Լոնդոնի միջեւ դիվանագիտական լարվածության ֆոնին, որի առիթը եղել են լրատվամիջոցների տեղեկությունները, թե ոմն բարձրաստիճան ռուսաստանցի պաշտոնյա, լրագրողների հետ զրույցում Բրիտանիան անվանել է «փոքրիկ կղզի», որի վրո «ոչ ոք ուշադրություն չի դարձնում»:
Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հերքել է ենթադրությունները, թե ինքն է այդ արտահայտության հեղինակը, նշելով, որ նման պնդումները «ոչ մի ընդհանրություն չունեն իրականության հետ»:





























