2009-ի դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին նախագահ Ահմեդ Թուրքի եւ նախկին համանախագահ Այսել Թուղլուքի նկատմամբ Դիարբեքիրի դատախազության կողմից պատրաստաված մեղադրական հայցը արդեն պատրաստ է:
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` Ահմեդ Թուրքի նկատմամբ առաջադրած մեղադրանքը կազմված է 2006-ից 2009 թվականներին Ահմեդ Թուրքի Roj TV-ին տված 7 տարբեր հարցազրույցներից: Այսել Թուղլուքի մեղադրականը կազմվել է նրա կողմից տարբեր միջոցառումների ժամանակ հնչեցրած 12 ելույթներից: Երկուսն էլ մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպության»՝ PKK-ի օգտին քարոզչություն անելու" եւ «Ահաբեկչական կազմակերպության անդամ չլինելով հանդերձ` հանցանք գործելու» մեղադրանքներով: Դատախազությունը Ահմեդ Թուրքի համար պահանջել է 45, Թուղլուքի համար` 70 տարվա ազատազրկում:



























