Վրաստանում երկու նորածնի տեղափոխել են Թբիլիսի՝ «խոզի գրիպի»՝ A/H1N1-ի կասկածանքով:

Յոթ ամսական Իասին Նանաջեւը տեղափոխվել է Բոլնիսի Իաշվիլիի անվան կլինիկա: Նրա վիճակը, ըստ բժիշկների, ծանր է: Երեխան մի քանի օր բարձր ջերմություն եւ սրտխառնոց ունի:

Երկրորդ երեխան՝ չորս ամսական Սաբա Գոգոլաձեն տեղափոխվել է Բորժոմից՝ պնեւմոնիայի ախտանիշներով, սակայն հետազոտություներից հետո ախտորոշումը հաստատվել է, հաղորդում է Գրուզիա Online-ը: