Հայտնի ռուսաստանցի մարզիկ, Վորոնեժից Դաշնային Խորհրդի անդամ Կոնստանտին Երյոմենկոն մահացել է հինգշաբթի՝ կյանքի 40-րդ տարում:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով բժշկական շրջանակների աղբյուրները, «Ռուսաստանի մինի-ֆուտբոլի արքան», ինչպես անվանում էին Երյոմենկոյին, մահացել է սրտի անբավարարությունից:

Մարտի 18-ին խաղի թեժ պահին նա հանկարծակի ընկել է, ականատեսներն արձանագրել է կոմային վիճակ, փորձել են նրան ուշքի բերել:

Բոտկինյան հիվանդանոցում վերակենդանացման բաժնում մեկուկես ժամ փորձել են կարգի բերել ֆուտբոլիստի սիրտը, բայց ապարդյուն:

Որոշ տեղեկություններով, Երյոմենկոն իմացել է իր ախտորոշման մասին, սակայն ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս մրցաշարերում, որտեղ լուրջ ծանրաբեռնվածություն է պահանջվում:

Կոնստանտին Երյոմենկոն ճանաչվել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ, երկրի բազմակի չեմպիոն է «Դինայի» կազմում, մինի-ֆուտբոլի «Դինամո-Յամալ» ակումբի նախագահն էր: