Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի մոտակայքում, սեպտեմբերի 8-ի երեկոյան տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Վարդենիս-Երեւան ավտոճանապարհի 6-րդ կմ-ում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 64 SS 043 (վարորդ` Պ.Պ.), «ԿամԱԶ» մակնիշի 34SV 522 (վարորդ` Գ.Ս.) եւ «ԳԱԶ-3110» մակնիշի 32 OS 485 պետհամարանիշներով (վարորդ` Կ. Խ., ծնվ. 1978թ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի 2  ուղեւորներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Վարդենիս քաղաքի ԲԿ, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցի չանապարհին է, իսկ մյուսը՝  հիվանդանոցում: