Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ դոկտոր Ալ Ամիմիի հրավերով, աշխատանքային այցով գտնվում է Աբու Դաբիում:

ՎՊ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում Իշխան Զաքարյանն ու Հարիբ Ալ Ամիմին վերահաստատել են համագործացությունն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը, պայմանավորվել զարգացնել համագործակցությունը հատկապես գնումների ոլորտում, որում Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ պալատի փորձն առհասարակ լավագույներից է:

Առաջիկայում, հայ եւ արաբ վերահսկիչ փորձագետները միասին կմեկնարկեն Հայաստանի պետական գնումների վերահսկողության ոլորտի ուժեղացման եւ բարեփոխումների նոր ծրագիր:

Իշխան Զաքարյանն ու Հարիբ Ալ Ամիմին քննարկել են երկու երկրների միջեւ հնարավոր տնտեսական համագործակցության ոլորտում վերահսկիչ կառույցների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: