Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքի ափամերձ տարածքում, սեպտեմբերի 8-ի կեսգիշերին, ջրահեղձվել է անձը չպարզված քաղաքացի:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հետագայում պարզվել է, որ ջրահեղձվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Դ. Մ.-ն է:

Որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են եւ կվերսկսվեն սեպտեմբերի 9-ի առավոտյան: