Մարտի 17-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցի թիվ 69/ա շենքի մոտ ընկեցիկ երեխա են գտել:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի ճանապարհամերձ հատվածում հայտնաբերել է մոտ 1 տարեկան արական սեռի երեխա:

Արտաքին զննությամբ երեխայի վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Կատարվում է նախաքննություն: