Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, սեպտեմբերի 10-ին, տեղի կունենա Ռուբեն Սեւակի անվան թանգարանի բացումը, որին ներկա կլինեն Գարեգին Բ-ն եւ թանգարանի բարերար ֆրանսահայ Հովհաննես Չիլինգիրյանը:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ 18-րդ դարում կառուցված Ղազարապատ կոչված շենքում տեղակայված թանգարանը հիմնանորոգվել է տիար Հովհաննես Չիլինգիրյանի ազնիվ բարերարությամբ: Թանգարանում ցուցադրվելու են տիար Չիլինգիրյանի կողմից Մայր Աթոռին նվիրաբերված բացառիկ եւ արժեքավոր շուրջ 200 կտավներ, ինչպես նաեւ` նահատակ նշանավոր մտավորական Ռուբեն Սեւակին պատկանող ածխանկարներ, իրեր ու փաստաթղթեր, պատմական սրբազան ցուցանմուշներ, հայ արվեստի արժեքավոր գործեր, արեւմտահայ նկարիչների հավաքածուներ:

Սիրով հրավիրում ենք զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին` լուսաբանելու հայրենի մշակութային կյանքում կարեւոր այս իրադարձությունը: