Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում սկսվել են ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական փորձագետների շտաբային քննարկումները:

Քննարկումներին մասնակցելու համար Աստանա են ժամանել Ղազախստանի, Ռուսաստանի, Ղըրղզստանի, Հայաստանի եւ Տաջիկստանի մասնագետները: Բանակցությունները կտեւեն երեք օր, եւ այդ ընթացքում նախատեսվում է ռազմական փորձագետների այցը «Մատիբուլակ» համազորային պոլիգոն՝ հետեւելու կայանալիք զորավարժանքներին: Շտաբային բանակցությունների արդյունքում ստորագրվելու է համաձայնագիր, իսկ արդեն օգոստոսի 19-ից 24-ը «Մատիբուլակ»-ում կազմակերպվելու են ընդհանուր զորավարժություններ: