Նախօրեին շմոլ գազից թունավորմամբ Գյումրիի հիվանդանոց են տեղափոխվել մի քանի հոգի:
Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 18-ին, ժամը 18-ի սահմաններում շմոլ գազից թունավորումով Գյումրիի «Ավստրիական» հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի նախկին «Էլեկտրասարքեր» գործարանին հարակից 11-րդ շարքի թիվ 2 տնակի բնակիչներ` 1999 թ. ծնված Դավիթ եւ 2003 թ. ծնված Կարեն Մխիթարյանները:
Ժամը 18.40-ին նույն հասցեից Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց են տեղափոխվել 1974 թ. ծնված Նելլի Գրիգորյանը, 1978 թ. ծնված Գայանե եւ 1988 թ. ծնված Նարինե Մխիթարյանները
Բժիշկների գնահատմամբ տուժածների վիճակը բավարար է:
Նույն օրը, ժամը 23.54-ին շմոլ գազից թունավորումով «Սամարիթեր» հիվանդանոց են տեղափոխվել Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչներ` 1982 թ. ծնված Էդգար եւ 1992 թ. ծնված Արթուր Ղազմենչյանները:
Բժիշկները տուժածների վիճակը բավարար են գնահատում:



















