Հայկական ատոմային էլեկտրակայանը միջուկային նյութեր արտահանելու լիցենզիա կստանա: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից ՀՀ կառավարություն ներկայացրած բացատրագրում նշված է, որ ներկայումս ատոմակայանում գտնվում են 7 հատ թարմ միջուկային վառելիքի հավաքվածքներ, որոնք ԱԷԿ են ներկրվել` 3 հատը  1979թ. եւ 4 հատը՝ 1987թ.: Այս  միջուկային վառելիքի հավաքվածքները ունեցել են որոշակի թերություններ, որի պատճառով հնարավոր չի եղել դրանց օգտագործումը: Այդ հավաքվածքների պահելը ՀԱԷԿ-ում առաջացնում է  որոշակի դժվարություններ: Ներկայումս «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ -ն պայմանագիր է ստորագրել ՌԴ «ՏՎԷԼ» ԲԲԸ-ի հետ՝ դրանք ՌԴ տեղափոխելու վերաբերյալ:

Լիցենզիա տալու թույլտվության հարցը ներառված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում: