«Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերությունը (100 % պետական սեփականությամբ) կհանվի դասական աճուրդի: Հարցը ներառված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում:

Ընկերության բաժնետոմսերը գնահատված են 235 մլն դրամ, պարտավորությունները 4.1 մլն դրամ են;

«Երվերելակ» ՓԲԸ-ն մասնավորեցման է ներկայացվում երկրորդ անգամ: ՀՀ կառավարության 14.06.2012թ.-ի թիվ 746-Ա որոշմամբ ընկերությունը ներկայացվել է մասնավորեցման աճուրդային եղանակով, սակայն աճուրդը չի կայացել, հայտ չլինելու պատճառով:

Նշենք, որ «Երվերելակը» վերելակային տնտեսության բնագավառում միակ լիցենզավորված պետական կառույցն է ՀՀ տարածքում: Այն իրավահաջորդն է Երեւանի քաղաքապետարանի վերելակների վարչության, որը ստեղծվել էր 1960-ական թվականներին: