Այս տարվա նոյեմբերի 5-ին լրանում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի լիազորությունների ժամկետը։  Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Հիշեցնենք, Զաքարյանը ՎՊ նախագահ էր դարձել 2007 թվականի նոյեմբերի 5-ին։ Ըստ գործող օրենսդրության՝ Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունը խորհրդարանին է ներկայացնում ՀՀ նախագահը, իսկ Ազգային ժողովը որոշում է հաստատել կամ չհաստատել այդ քվեարկությունը (փակ գաղտնի քվեարկությամբ)։

Խորհրդարանի կուլիսներում խոսվում է, որ Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, Իշխան Զաքարյանին կվերաառաջադրի նույն պաշտոնում, իսկ այլ թեկնածուի անուն գոնե առայժմ չի շրջանառվում»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):