Ջերմուկ երբեմնի ծաղկուն քաղաքն իսկ եւ իսկ դարձել է մարկեսյան: Այնտեղ կյանքը «հետ է գնում», ու չկա մեկը, որ գոնե քաղաքի հիշողությունը պահպանի:

Տարօրինակ է, որ ջրի համաշխարհային դեֆիցիտի, հայաստանյան ռեսուրսների բացակայության պայմաններում շռայլորեն մեռնում է մի քաղաք, որը ժամանակին պետք է ողջ Հայաստանը պահեր յուր «Ջերմուկով»:

Ջերմուկն իր էկոլոգիայով ու հանքային ջրով ուղղակի բժշկական «դանակ» է, եւ ճիշտ մարկետինգի, գրագետ մոտեցումների դեպքում կարող էր վերածվել «ոսկե հորթի»` բավականին մեծ ներդրումներ ապահովելով Հայաստանի համար, բայց քանի որ մեզանում ավելի նպատակահարմար է դիտվում բիոզուգարաններով տնտեսության զարգացման մոդելը, բնական է, որ Ջերմուկ այցելողին կարող է թվալ, թե ինքը հայտնվել է սովետական օրերում, որովհետեւ Ջերմուկում շատ բան չի փոխվել, եթե չասենք` վերապրոֆիլավորվել են սեփականաշնորհված երբեմնի առողջարանները` ենթարկվելով «պլաստիկ» վերանորոգումների:

Հայաստանյան իշխանությունները նախընտրել ու շարունակում են նախընտրել Ծաղկաձորը: Ներդրումներ են կատարում այնտեղ, տներ, ամառանոցներ, հյուրանոցներ կառուցում։ Ծաղկաձորում արդեն օդ էլ չկա շնչելու, զի ամեն մետրը հույժ զբաղված է: Եվ դա այն դեպքում, որ ոչ էկոլոգիապես, ոչ էներգետիկ առումով (Ջերմուկի էներգետիկան անչափ հզոր է, եւ չափազանցություն թող չթվա, եթե ասենք, որ իր հերթին Ջերմուկը նաեւ «էներգետիկ դանակ» է` աուրայի տեսանկյունից) Ջերմուկը դանդաղ քարանում-համրանում է` տարեցտարի պակասող հանգստացողների պատճառով:

Հանգստացողների մի մասը սոցիալական փաթեթով եկածներն են, մյուս մասը` հիվանդ մարդիկ, որոնց համար Ջերմուկում բուժվելը ծայրահեղ անհրաժեշտություն է:

Այլք գրեթե չկան...»,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):