Երեւան-Դիլիջան ճանապարհի 98-րդ կմ-ին, տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մեքենայի մեջից դուրս թռած ուղեւորների վիճակը լավ է:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Դիլիջանի» հիօվանդանոցի տնօրեն Սիլվա Պետրոսյանը: Նա նշեց, որ սեպտեմբերի 7-ին իրենց մոտ տեղափոխված 39-ամյա Անահիտ Խ.-ն, վերջինիս որդին՝ 10-ամյա Արամ Բ.-ն եւ 58-ամյա Նազիկ Մ.-ն նույն օրն էլ դուրս են գրվ ել հիվանդանոցից, նրանք թեթեւ վնասվածքներ էին ստացել:

Դեպքի առթիվ ոստիկանությունում կատարվում է քննություն, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Մեր տեղեկություններով` քրեական գործ չի հարուցվել եւ չի էլ հարուցվի, քանի որ թեթւե վնասվածքներ ստացած ուղեւորներից ոչ ոք բողոք չունի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան-Դիլիջան ճանապարհի 98-րդ կմ-ին, ավտովթար է տեղի ունեցել: 27-ամյա Էդգար Պ.-ն «ԳԱԶել-322142» միկրոավտոբուսը կայանելով՝ իջել է ավտոմեքենայից, ինչից հետո ավտոբուսն ինքնաբերաբար ընթացել է առաջ եւ ուղեւորներ՝ 39-ամյա Անահիտ Խ.-ն, վերջինիս որդին՝ 10-ամյա Արամ Բ.-ն եւ 58-ամյա Նազիկ Մ.-ն դուրս են թռել ավտոմեքենայից եւ ստանալով մարմնական վնասվածքներ` տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: