Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը պատգամավոր դառնալու ցանկություն չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրեն Խաչատրյանը:
Հարցին,թե ցանկանում եք պատգամավոր դառնալ, նա պատասխանեց. «Չէ, չէ, չէ»: Նա հերքեց նաեւ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե իր որդու անգլերենի ուսուցչի՝ ԱԺ պատգամավոր Հայկ Գրիգորյանի հետ բանակցում է հաջորդ փուլի մասով, ցանկանում է պատգամավոր ընտրվել թիվ 37 ընտրատարածքից: «Ոչ մեկի հետ չեմ բանակցում»,-նշեց նա:
Նախկին մարզպետն ասաց, որ այժմ գտնվում է Գորիսում, բարեկամ է մահացել, զբաղված է, մի քանի օրից կգա Երեւանում Նա նաեւ նշեց, որ այժմ ցանկանում է հանգստանալ:
Նշենք, որ «Հրապարակ թերթը գրել է, որ շաբաթ օրն ինդուլգենցիա ստացած Լիսկան մեկնել է Գորիս՝ ընդունելու աչքալուսանքները որդու և Զարզանդի ազատ արձակման կապակցությամբ։ Ըստ թերթի աղբյուրների, Լիսկան որդու անգլերենի ուսուցչի՝ ԱԺ պատգամավոր Հայկ Գրիգորյանի հետ բանակցում է հաջորդ փուլի մասով, ցանկանում է պատգամավոր ընտրվել թիվ 37 ընտրատարածքից. Հայկը վայր կդնի մանդատը, որպեսզի Լիսկան այլևս դառնա խորհրդարանի «ցար ի բոգը»:




























