Ֆինանսական չարաշահումների դեմ պայքարի միջազգային կազմակերպությունը (FATF) Ադրբեջանն ու Ուկրաինան ներառել է «սեւ ցուցակում» այն երկրի, որոնք թերություններ ունեն հանցավոր եկամուտների լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում:
FATF-ի տեքստում կա կարճ կոչ «սեւ ցուցակում» հայտնված երկրներից յուրաքանչյուրին: Այսպես զեկույցում նշվել է, որ Ուկրաինայում առաջընթաց կա, սակայն կան եւ թերություններ, որոնք Կիեւում պատրաստ են վերացնել: FATF-ը խորհուրդ է տվել ուկրաինական իշխանություններին՝ քրեականացնել հանցավոր գումարների լվացումը, բարձրացնել երկրի ֆինանսական թափանցիկությունը, նաեւ գործուն կերպով հայտնաբերել եւ սառեցնել ահաբեկչական խմբավորումների ակտիվները:
Նման գնահատականներ են տրվել նաեւ Ադրբեջանին: Այդ երկրի իշխանություններին կազմակերպությունը խորհուրդ է տվել վերացնել օրենքներում առկա «սողանցքները», որոնք խանգարում են արդյունավետ մաքսային վերահսկողությանը, պայքարել ահաբեկչության ֆինանսավորման դեմ եւ, վերջապես, ստեղծել սեփական արդյունավետ ֆինանսական հետախուզությունը:
Նշենք, որ նախկինում արդեն այդ ցանկում են հայտնվել Անգոլան, Իրանը, Հյուսիսային Կորենա, Պակիստանը, Սան-Տոմեն, Թուրքմենստանը, Էկվադորն ու Եթովպիան:



























