Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների գլխավոր մեղավորն է։ Բայց Հայաստանի իշխանությունը պատրաստ է խոսել մեղավորների հետ հենց այսօր։ Մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունները պատրաստ են հետեւել ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովին Հայաստանի հարցերով համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն առաջարկին եւ ընդդիմության հետ ընդլայնված բանակցություններ սկսեն քաղբանտարկյալների ազատ արձակման շուրջ։
Կուսակցության փոխնախագահը, անդրադառնալով ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի իշխանություններին ներկայացած ժամանակացույցին, նշեց, որ դրա բովանդակությունը գաղտնիք չէ, եւ ըստ այդ ժամանակացույցի՝ իշխանությունները պատավորվում են բարեփոխումների կատարել ընտրական օրենսգրքում, դատաիրավական եւ ոստիկանական համակարգերում։



















