Այսօր Մոդովայում տեղի ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրությունները ճանաչվել են կայացած: Մոլդովայի ԿԸՀ տվյալներով՝ ժամը 15-ի դրությամբ, ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի մեկ երրորդը: Համաձայն Մոլդովայի օրենսդրության՝ ընտրությունները կայացած են ճանաչվում, եթե դրանց մասնակցել է ընտրողների 33 տոկոսը:
Տեղական ժամանակով ժամը 15-ի դրությամբ՝ քվեարկել է 33,6 տոկոսը՝ մոտ 800 հազար մարդ: Մոլդովայում ընտրություններն ավարտվելու են ժամը 21-ին:
Նվազագույն շեմը խորհրդարան անցելու կազմում է 5 տոկոս: Ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն, այդ թվում՝ իշխող կոմունիստական կուսակցությունը:
Հատկանշական է, որ այս անգամ ամենաքիչ ակտիվությունը ցուցաբերում են մայրաքաղաք Քիշնեւի բնակիչները: Քիշնեւում կոմունիստները ավանդաբար ավելի քիչ ձայներ են ստանում:




























