Երեւանի Վաղարշ Վաղարշյան փողոցում գտնվող Ավետարանչական եկեղեցու բակում, սեպտեմբերի 11-ին արտառոց դեպք է տեղի ունեցել:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ 25-ամյա մի երիտասարդ դանակը ձեռքին վրդովված ներխուժել է բակ ու սպառնալիքներ հնչեցրել: Երիտասարդին հաջողվել է մեկուսացնել ոստիկանների ժամանելուց հետո: Նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Պարզվել է, որ երիտասարդը կոնկրետ հաշվեհարդարի նպատակով չի մտել եկեղեցի: Ըստ ոստիկանության՝ բերման ենթակվածը Գ. Ղազարյանն է: Երիտասարդը հոգեկան խնդիրներ ունի: