Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարդ է, ով չի խորշում «կոշտ բառերից»,- գրում է Hurriyet Daily News-ը։
«Եթե նրա երեք բառերից երկուսը կարելի է գրաքննված համարել, ապա երրորդը դուրս է այդ հասկացության սահմաններից»,- գրում է քաղաքագետ Մուստաֆա Ակիոլը։
100 հազար հայերին Թուրքիայից վտարելու նրա հայտարարությունը հեղինակը ահավոր է համարում։ Այնոււհետեւ նա ընդգծում է, որ ժողովրդավարության քողի տակ վարչապետը հասնում է իսլամական բռնության։
Դրանից հետո Ակիոլը մեջբերում է Թուրքիայի ամենաինտելեկտուալ հային՝ Էթյեն Մահչուպյանին. ""Արդարություն եւ զարգացում" կուսակցությունը ավելի շուտ ազատականության արդյունք է, այլ ոչ թե նրա շարժիչ ուժը։ Դրա համար էլ Հայկական հարցը ավելի ու ավելի է ճանապարհը զիջում իսլամի դրույթներին"։



























