Մանկական պոռնոգրաֆիայի տարածման պատճառով մարտի 17-ին ռուսական ոստիկանության կողմից անջատված iFolder.ru սերվիսը վերականգնել է իր աշխատանքները։

Օրինապահ մարմինները ստուգումներ են սկսել այն բանից հետո, երբ նկատել են, որ կայքից օգտվողները հնարավորություն ունեն անվճար կերպով ցանկացած ինֆորմացիա, այդ թվում՝ մանկական պոռնոգրաֆիա տեղադրել կայքէջում։

Ստուգումների ժամանակ մանկական պոռնոգրաֆիայի տարածման փաստը հաստատվել է, հայտնում է Вести.ру-ն։

Մարտի 17-ին ինտերնետ-ռեսուրսն անջատվել է համացանցից։ Հանցագործության մեջ կասկածվող անձը հայտնաբերվել է, եւ ինչպես հայտնում է Лента.ру-ն, կալանավորվել է։

ՌԴ ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանձնարարականով, հրահանգել է ծառայողական ստուգումներ անցկացնել։