Չինաստանի նախկին առաջնորդ Դեն Սյաոպինի այրին՝ Չժո ԼԻնն այսօր իր մահկանացուն է կնքել 94 տարեկան հասակում: Չինական «Չայնա դեյլի» պարբերականը տեղեկացնում է, որ տարեց կինը մահացել է երկարատեւ հիվանդությունից հետո: Չժո Լինը Դեն Սյաոպինի երրորդ կինն էր:
Հիշեցնենք, որ Դեն Սյաոպինը կառավարել է Չինաստանը մոտ 20 տարի եւ մահացել 1997թ.:




























