Ավստրալացի գիտնականները, պարզել են, որ որքան շատ է զբաղված հայրը, այնքան ավելի վատ են իրենց պահում որդիները, հայտնում է «Դետի սետի»-ն:
Կուտրինի համալսարանի աշխատակից եւ ուսումնասիրության հեղինակ Սառա Ջոնսոնը պատմել է, որ փորձախմբում եղել են Պերտ քաղաքի 1989 -1991թթ. ծնված երեխաներ: Գիտնականները պարզել են, որ 100 հայրերից 18%-ը, որոնք աշխատել են շաբաթական 55 ժամ, ավելի հաճախ են բախվել իրենց որդիների վարքի հետ կապված խնդիրների, քան 55 ժամից պակաս աշխատածները:
Հետաքրքիր է այն փաստը, որ մայրերի ծանրաբեռնվածությունը ոչ մի կերպ չի ազդում որդիների վարքի վրա, ինչպես եւ հայրերի բազմաժամյա աշխատանքը` աղջիկների վարքի վրա:





























