ՄԱԿ-ի փորձագետների եզրակացությունը չի բացահայտում Սիրիայում քիմիական զենքի կիրառման մեղավորներին, իսկ պաասխանատուներին գտնելու համար պետք է նոր հետաքննության մասին որոշում կայացնել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը՝ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Անվտանգության խորհրդի նիստից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ՄԱԿ-ի փորձագեները կվերադառնան Սիրիա, հենց «ստացվի սիրիական կառավարության համաձայնությունը»: Այդ օբյեկտներում հետաքննությունից հետո կկազմվի վերջնական զեկույց, ընդգծել է ՄԱԿ- ղեկավարը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: 

Սեպտեմբերի 16-ին ՄԱԿ-ի տեսուչների զեկույցում հաստատվել է, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի Գուտա արվարձանում թունավոր նյութեր են կիրառվել: Կիրառվել է զարին գազով հրթիռներ: