Չեխական Պլզենեում սեպտեմբերի 15-ին կողոպուտ է տեղի ունեցել, որի մեղավորը կենգուրուն է եղել, հաղոդում է iDNES.cz-ը: Քաղաքաբնակները ոստիկանությանը հաղորդել են, որ փողոցում հայտնաբերել են կենգուրու: Ավելի ուշ պարզվել է, որ կենդնին տեղական խանութներից մեկի տիրոջն է պատկանում: Կենգուրուին հաջողվել է բռնել փախուստից հինգ ժամ հետո: Կենդանին որոշել էր դատարկել տեղական պարենային խանութներից մեկը:
Գողին տիրոջն են վերադարձրել, որը վճարել է գողացված ապրանքների համար եւ խոստացել է կենդանուն ավելի շատ ուշադրություն դարձնել: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Կենդանին արդեն երկրորդ անգամ է նման քայլի դիմում: Սակայն ոստիկանները կարողացել են վերադարձնել կենդանուն:





























