Ավստրայում սպեցնազը շրջափակել է Մելկ քաղաքի ագարակներից մեկը, որտեղ թաքնվում է որսագողը, ում իրավապահները փորձել էին բռնել սեպտեմբերի լույս 17-ի գիշերը: Հանցագործը կրակ էր բացել իրավապահների ուղղությամբ՝ սպանելով նրանցից երկուսին եւ մեկ բժշկի:

Որսագողին ձերբակալելու գործողությունն անցկացվում էր Աննաբերգից ոչ հեռու գտնվող անտառում, սակայն հանցագործը զինված դիմադրություն էր ցույց տվել՝ գնդակահարելով երկու ոստիկանի եւ  մեկ բժշկի, եւս մեկ ոստիկանի էլ պատանդ է վերցրել եւ մեքենայով հեռացել անհայտ ուղղությամբ, գրում է  RT-ն:

Առավոտյան ավտոմեքենան հայտնաբերել էին Հարավային Ավստրիայի Մելկ քաղաքի ագարակներից մեկի մոտ: Ենթադրվում է, որ չարագործը պատանդին շենքի ներսում է պահում: Ներսում կարող են լինել նաեւ որսագողի երեխաները: