Իսպանիայի հյուսիսային փոքր Լա Կորունիա քաղաքում փնտրում են վիճակախաղի 4,7 միլիոն եվրո (6,3 միլիոն դոլար) ջեքփոթը շահողին, ով երջանիկ տոմսը թողել է վաճառքի գրասենյակում: Վիճակախաղում հաղթած տոմսը հայտնաբերվել է սեպտեմբերի 17-ին՝ Coruna վիճակախաղի գրասենյակում եւ հանձնվել իշխանություններին:
Քաղաքապետը կատակով ասել է, որ առաջին անգամ փնտրում է միլիոնատերի՝ «ոչ թե փող խնդրելու, այլ տալու» համար, հաղորդում է gazeta.ru -ն՝ վկայակոչելով Associated Press-ը: Իշխանությունները վստահեցնում են, որ բոլոր թեկնածուները կստուգվեն:
Գտած տոմսի վերաբերյալ տեղեկությունը տեղադրվել է քաղաքի կայքում, որտեղ հրապարակվում են հայտարարություններ՝ կորած բջջային հեռախոսների, բանալիների եւ դրամապանակների մասին, հայտնում է polit.ru-ն:




























