Ավստրիացի որսագողն, այսօր՝ սեպտեմբերի 17-ի գիշերը, սպանել է պատանդ վերցրած ոստիկանին. նրա մարմինը իրավապահները հայտնաբերել են մեքենայում, որով հանցագործը դիմել էր փախուստի:
Ավստրիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սեպտեմբերի 17-ի գիշերը ոստիկանությունը, որը երկար ժամանակ հետեւում էր որսագողին, փորձել է ձերբակալել նրան: Վերջինս զինված դիմադրություն է ցույց տվել, փոխհրաձգության ընթացքում երկու ոստիկան, ինչպես նաեւ սանիտարը զոհվել են: Եվս երկու իրավապահներ վիրավորվել են:
Հանցագործը գողացել է պարեկային ավտոմեքենան եւ իր հետ վերցրել ոստիկաններից մեկին: Մեքենայով որսագողը կտրել է 60 կմ ճանապարհ, մինչեւ Անաբերգում գտնվող իր տուն, որտեղ բարիկադավորվել է: Լրատվամիջոցները չեն բացառում, որ տանը կարող են գտնվել որսագողի երկու երեխաները:
Ավստրիացի որսագողը գնդակահարել է ոստիկաններին եւ պատանդ վերցրել
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վաղ առավոտից շենքը շրջապատված է: Դեպքի վայր է ժամանել մեկ զրահամեքենա:
Գրոհը դեռ չի սկսվել: Ոստիկանությունը ենթադրում է, որ իրավախախտը լավ զինված է:





























