Նորզելանդական Քրայստչերչ քաղաքում ընտանեկան գծավոր կատուն ենթարկվել է չարագործների հարձակման, որոնք կտրել են քթի բեղիկներն ու սափրել են գլխի ու մեջքի մորթու մի մասը, մարմնին նկարել սվաստիկա, հաղորդում է AAP-ը:
Տուրբո մականվամբ կատվի տեր Ջես ՄըքԳրիֆինի խոսքով այն թաղամասում, որտեղ ինքն ապրում է ամուսնու հետ, նախկինում նման բան տեղի չի ունեցել: Ընդ որում կինը, ում ամուսինը ֆիլիպինցի է, հայտարարել է, որ իր կենդանու վրա հարձակված մարդկանց արարքն իր ամուսնու ազգային պատկանելության հետ կապ չունի եւ տեղի ազգայնական հակումներով բնակիչների կողմից չի կատարվել, հաղորդում է Lenta.ru-ն:
ՄըքԳրիֆինի կարծում է, որ Տուրբոյի վրա հարձակվել են դեռահասներ, ովքեր ուղղակի որոշել են կենդանու վրա փորձեր կատարել: Ինքը Տուրբոն դեպքից հետո իրենց բավական լավ է զգում: Նրա մարմնին վնասի ոչ մի հետք չկա: Կենդանու տերերը դիմել են ոստիկանություն եւ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելման կենտրոն:





























