Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հայտարարել է, որ ուզում է դառնալ Ամերիկայի լեգենդը՝ նշելով, որ դրան պետք է նպաստի մարտի 27-ին Անդրե Դիրելի դեմ Super Six World boxing Classic շրջանակներում տարած հաղթանակը։
«Super Six մրցաշարին մասնակցում եմ, որպեսզի ցույց տամ, որ ես աշխարհի ամենալավ բռնցքամարտիկն եմ։ Ես մտադիր եմ դառնալ Ամերիկայի լեգենդը եւ այդ պատճառով մարտի 27-ին կհաղթեմ Դիրելին»,- Աբրահամի խոսքերն է մեջբերում Boxingscene.com-ը։
Նշենք, որ Աբրահամը Դետրոյթում մեկ անգամ արդեն հաղթել է Դիրելին։


























