Հռոմի «Ֆյումիչինո» օդանավակայանում աճուրդի են հանվել այնտեղ մոռացված ճամպրուկներն ու պայուսակները:

Այն ուղեբեռը, որը երկու տարուց ավելի ոչ-ոքի չի հետաքրքրել, վաճառքի է հանվել: Գործընթացը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 22-ը:Ամեն ինչ օրենքի շրջանակներում է, սակայն հետաքրքիր է, որ ուղեբեռը բացել չի կարելի, քանի դեռ այն չես գնել:

Գնորդուհիներից մեկի բախտը բերել է. նրան բաժին են հասել արդուկներ, սրճեփներ եւ ստերեո-համակարգ, մի երիտասարդ տեսախցիկներ է ձեռք բերել, որոնք հույս ունի վաճառել ինտերնետում:

Պատահում է եւ այնպես, որ ճամպրուկներից գտնում են ոչ միայն կենցաղային տեխնիկա, այլեւ թանկարժեք զարդեր, նոութբուքեր, պլանշետներ, հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը: