ՀՀ ոստիկանությունը կանխել է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ոսկու հանքանյութի արտահանումը:

ՀՀ ոստիկանությունից հաղոդրում են, որ հուլիսի 27-ին, ժամը 22.25-ին, ՀՀ-ից առանց համապատասխան փաստաթղթերի ոսկու հանքանյութ արտահանելու կասկածանքով ոստիկանության Վարդենիսի բաժին բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Երվանդ Ա.-ն, որի վարած «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի կցորդը բեռնված է եղել ոսկու հանքանյութով:

Ըստ Երվանդ Ա.-ի ներկայացրած փաստաթղթի` կցորդը բեռնված է եղել 17 տոննա ոսկու հանքանյութով:

Կատարվում է հետաքննություն: