Թուրքիայի ընդդիմադիր «Ազգային Միասնություն» եւ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունների պատգամավորները մտադիր են հայց ներկայացնել այն երկրների դեմ, որոնք ճանաչել են 1915թ. Հայոց ցեղասպանությունը, գրում է թուրքական Hurriyet թերթը:
Հայցի վերաբերյալ վերջնական որոշումը կայացնելու է թուրքական կառավարությունը, որը, սակայն, չի արձագանքել տվյալ նախաձեռնությանը:
Ինչպես հայտնել է պատգամավոր Շյուքրյու Էքլեդաղը, միջազգային դատարանը պետք է հստակ պատասխան տա Թուրքիային, թե որն է նրա մեղքը: Նրա կարծիքով, այդ երկրների խորհրդարանները խախտում են անմեղության կանխավարկածը՝ Թուրքիային մեղադրելով ցեղասպանության մեջ: «Եթե մենք հասնենք դատական գործընթացի միջազգային դատարանում, պետք է լրջորեն պատրաստվենք, որ ապացուցենք մեր ճշմարտացիությունը»,- ասել է նա:
Էքլեդաղի խոսքով, Անկարան պետք է հասնի նրան, որ Ցեղասպանությունը ճանաչած երկրները բացատրեն այդ բառի իմաստն ու հստակեցնեն՝ կարող է արդյոք մի երկիր մեղադրել մյուսին նման հանցագործության մեջ:



















