Աշխարհահռչակ Yahoo եւ Microsoft ընկերությունները պաշտոնապես հայտարարել են նոր փնտրողա-գովազդային ծառայության ստեղծծման մասին, որի արդյունքում Yahoo-ն իր կայքերում օգտագործելու է Microsoft-ի ծրագրած Bing փնտրման համակարգը:

Yahoo-ն տարեկան ստանում է մոտ 500 միլիոն դոլար եկամուտ, եւ այս ծրագրի ներդրման դեպքում եւս 200 միլիոն կխնայի: Որոշ տվյալներով, գործարքը նպատակ ունի շուկայից դուրս մղել ինտերնետ-փնտրման առաջատարին՝ Google-ին: Համաձայնագրի ժամկետը 10 տարի է եւ նախատեսում է համատեղ եկամտի հավասար բաժանում առանց նախապես իրար գումարներ վճարելու: