Ռուսաստանում ձերբակալվել են մի քանի հաքերներ, ովքեր կասկածվում են Royal Bank of Scotland-ի վրա կազմակերպված հաքերային հարձակում կատարելու մեջ, որի արդյունքում գողացվել էր 10 մլն դոլար։ Այս մասին հաղորդում է The Financial Times-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրների։

Պարբերականի հաղորդմամբ, Ռուսաստանի ՌԴԾ-ն ձերբակալել է հանցավոր խմբի առաջնորդ Վիկտոր Պլեշչուկային։ Ընդ որում ՌԴ անվտանգության ծառայությունը օգնության է դիմել ամերիկացի գործընկերներին՝ խնդրելով գաղտնի պահել ձերբակալությունների մասին նորությունը, որպեսզի մնացած կասկածյալները չահաբեկվեն։

Նշենք, որ 2008 թվականի աշնանը մի խումբ հաքերներ հնարավություն են ձեռք բերել մուտք գործելու RBS WorldPay-ի հաճախորդների հաշվեհամարներին եւ կեղծված դեբետային փաստաթղթերի օգնությամբ աշխարհի տարբեր երկրներում գտնվող բանկոմատներից հանել են մոտ 9,4 մլն դոլար։ Փորձագետների կարծիքով, եթե տեխնիկական տեսանկյունից դիտելիս լինենք, ապա սա շատ դժվար գործողություն է եղել։ Հաքերները կարողացել են մեծացնել հաշվեհամարների սահմանները, որից դուրս են բերվել գումարները։