ԱՄՆ-ի ղեկավարությունը չպետք է խոսի խաղաղության եւ բարեկամության մասին՝ միաժամանակ դավեր նյութելով Իրանի դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին։
ԱՄՆ նախագահի մտադրությունները՝ լավացնել Իրանի հետ հարաբերությունները, Համենեի կարծիքով դատարկ խոսքեր են։ ԱՄՆ «բարեկամական ժեստերից», ինչպես նշել է Իրանի հոգեւոր առաջնորդը, չեն համապատասխանում ամերիկացիների իրական ձգտումներին։
«Մեկ տարի առաջ ԱՄՆ նոր նախագահը հայտարարեց, որ „բարեկամության ձեռք“ է մեկնում Իրանին։ Մենք զգուշորեն ընդունեցինք այդ հայտարարությունը։ Ցավոք, դրան հաջորդած գործողություններն ապացուցեցին, որ այդ հռչակագիրն իրականում բարեկամական մտադրություններ չուներ»,- նշել է Համենեին։
«Մենք չենք սեղմի նրանց բարեկամաբար մեկնված ձեռքը, ովքեր գրպանում դանակ են պահում»,- ընդգծել է նա։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Օբաման նշել էր, որ իրանական կառավարությունը ինքնամեկուսացման ուղեգիծ է ընտրել, սակայն ԱՄՆ նախկինի պես ցականում է, որ իրանցիների հանդեպ արդար եւ հարգալից վերաբերմունք ցուցաբերվի։



















