Վրաստանի ԿԸՀ-ն գրանցել է նախագահի 23 թեկնածուների, որոնք հոկտեմբերի 27-ին պայքարելու են երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար:

Ըստ ընտրական օրենսգրքի՝ թեկնածուների գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 27-ն է, սակայն ամբողջ գործընթացն ավարտվել է արդեն սեպտեմբերի 23-ին, բոլոր թեկնածուների գրանցման գործընթացն ավարտվել է:

23 թեկնածուներից 10 –ին ներկայացրել են քաղաքական կուսակցությունները, 13-ին՝ խմբերը: ԿԸՀ-ն, ընդհանուր առմամբ, մերժել է 31 ցանկացողների: 

Ինչպես նշում է «Նովոստի-Գրուզիան», թեկնածուն իրավունք ունի հանել իր թեկնածությունը ընտրություններից 10 օրից ոչ ուշ: