Նորվեգացի բժիշկը, ով հաճախ ամբողջ օրը շարունակ աշխատում էր շտապ օգնության ծառայությունում, կտակել էր իրեն հուղարկավորել դագաղում, որը նման կլինի բուժօգնության ավտոմեքենայի: Հնարավոր է, բժիշկը կատակել է, սակայն նրա հարազատները լուրջ են վերաբերվել:
Բժշկի դուստրերը դիմել են թաղման բյուրո եւ խնդրել են հոր դագաղը ներկել դեղին ներկով ու շրջագծել արտացոլող ժապավենով: Նորվեգիայում շտապ օգնության մեքենաներն հենց այդպիսի տեսք ունեն: Այդ տեսքով Փոլ Ռերսեթի դագաղը տարել են սկզբում տան մոտ, որտեղ նա մեծացել է: Այնուհետեւ արարողությունը, որին մասնակցում էին շտապ օգնության աշխատակիցների համազգեստով նախկին գործընկերները, շարունակվել է եկեղեցում:
Թաղման բյուրոյի աշխատակիցները համագործակցել են այն կազմակերպության հետ, որը զբաղվում է շտապ օգնության մեքենաները ներկելով, հաղորդում է «Vesti.ru»-ն՝ վկայակոչելով The Local-ին: Սկզբում ընկերության ներկայացուցիչները պատվերին կասկածանքով են վերաբերվել, սակայն այնուհետ գնահատել են հանգուցյալի հումորի զգացումը:





























