Սեպտեմբերի 23-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել 56-ամյա Վաչագան Հ.-ն եւ կամավոր հանձնել «Ֆ1» տիպի նռնակ`  պայթուցիչով, 12.7 մմ տրամաչափի` 7 եւ խոշոր տրամաչափի գնդացրի 1 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 129 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի հրացանի 7 փամփուշտ ու 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի ձգան` մեխանիզմով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վաչագանը ոստիկաններին տեղեկացրել է, որ  զինամթերքը պատկանել է իր հանգուցյալ եղբորը:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: