Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 36-ամյա Արման Մ.-ն եւ կամավոր հանձնել հակահետեւակային ական` առանց պայթուցիչի եւ տարբեր տրամաչափի 199 փամփուշտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա տեղեկացրել է, որ դրանք պատկանել են 21-ամյա Արծվաշենի մարտերի ժամանակ զոհված եղբորը:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























