Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի 22-րդ կմ-ին, սեպտեմբերի 23-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել Վեկտրա»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























