Անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 32 հասցեի մոտ, սեպտեմբերի 23-ի գիշերը, վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:





























