Հայաստանի տարածքում, սեպտեմբերի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը, գողության 11 դեպքից` 6-ը, խարդախության 7  դեպքից` 5-ը, իսկ շորթման 1  դեպքը բացահայտվել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման եւ գողության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 5 ավտովթար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: