Սեպտեմբերի 23-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ «Մալիբու» այգում` շինհրապարակի մոտ, զենք է թողնում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Արամի փողոցի թիվ 107 հասցեի մոտ, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է «Մոսին» հրացան, ազդահրթիռանետ, ծխագլանակ եւ տարբեր տրամաչափի 207 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























