Արտաշատ քաղաքի Բուդաղյան փողոցի թիվ 6 տանը, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 6 տան բակում գտնվող թոնրատանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.37-ին, մարվել` 15.43-ին:
Ամբողջությամբ այրվել է Գ. Կ.-ին պատկանող թոնրատունը (20 քմ):





























