Իսրայելում կայացել է ձեռքի գնդակի կանանց «Չելենջ տրոֆի» մրցաշարը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականը։ Բացի մեր հավաականից, մրցաշարին մասնակցել են Իսրայելի, Կիպրոսի եւ Մալթայի հավաքականները։

Մրցաշարի արդյունքներով մեր հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը՝ Մալթայի հավաքականին հաղթելով 21։12 հաշվով։ Մինչ այդ մեր մարզուհիները հանդիպել էին Կիպրոսի հավաքականի հետ եւ զիջել 28։29 հաշվով։ Խաղերի երկրորդ օրը Հայաստանի հավաքականի մրցակիցը Իսրայելն է եղել։ Մեր հենդբոլիստները զիջել են 9։32 հաշվով։

Եզրափակչում հանդիպել են Իսրայելի եւ Կիպրոսի հավաքականները։ Տանտերերն իրենց մրցակիցներին հաղթել են 25։16 հաշվով։